Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդես Ախալքալաքում

Ապրիլի 4-ին Ախալքալաքի «Ապագայի տուն» կրթամշակութային կենտրոնի «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Քրիստոսի Սուրբ Հարության  տոնին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, օրը պատահական չէր   ընտրված: Այս տարի  հայ  և վրաց եկեղեցիների կողմից  Սուրբ  Զատիկը  նշվեց մեկ շաբաթ  տարբերությամբ, «Ապագայի տունը» որոշել էր այն նշել երկուսի մեջտեղում: Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի «Ուլունքագործություն», «Ասեղնագործություն», «Տիկնիկագործություն» և «Հմուտ ձեռքեր» խմբակների աշխատանքները: Էկրանին ցուցադրվող  լուսապատկերը նույնպես յուրօրինակ  մի  ցուցահանդես էր, որը ներկայացնում  էր կենտրոնի տարիների ընթացքում կատարած  աշխատանքներն  ու շրջագայությունները: Ցուցահանդեսին ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, տարբեր  կազմակերպությունների ղեկավարներ  և  անհատ  քաղաքացիներ:

Scroll Up