ԵՄ. Եվրախորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում գտնվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման համար

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը պաշտոնական պատասխան է հղել Ադրբեջանի ԱԳՆ նոտային:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիային և Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդեին բողոքի նոտա էր ուղղել: Բաքվի դժգոհության պատճառը դարձել էր Հայաստանի հարցով ԵԽ գլխավոր զեկուցող, լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը ԼՂ: