Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին. ԱԳ նախարար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/g_image-4.jpg)
Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։