Կարևորվեց հանրային իրազեկումը

Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, վարչության աշխատակիցները:

Խորհրդակցության մասնակիցները զեկուցեցին 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորվեցին հանրային կապերն ու լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությունը:

Նախարարն ընդգծեց, որ պետք է ընդլայնել համագործակցությունը սփյուռքյան ռադիոժամերի, հեռուստածրագրերի հետ, աշխատանքներ տանել հայրենադարձության քարոզչության ուղղությամբ, ներկայացնել հայրենադարձների փորձը, նրանց հաջողությունները Հայաստանում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց  Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Էրեբունի-Երևանի 2800, ՀՄԸՄ-ի 100, նախարարության 10-ամյակների տոնակատարությունների պատշաճ լուսաբանումը:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց նաև քարտուղարության բաժնի աշխատակիցների մասնակցությամբ:

Scroll Up