Պոլսահայ աշակերտների ամանորյա նվերը

Շուրջ 13 տարի է Պոլսում Մխիթարյան Սանոց Միության նախաձեռնությամբ իրականացվում է «500 ծիծղուն աչք» ամանորյա ծրագիրը, որի շրջանակներում ամեն աշակերտ Ձմեռ պապիկի կողմից ստանում է իր երազած նվերը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիլիթ Պողոսյանը, տարիներ առաջ ծրագիրը իրականացվել էր մեկ դպրոցի համար։ Այժմ  6 պոլսահայ դպրոցների շուրջ 640 աշակերտ անհատական նվերներ է  ստանում։ Այդ դպրոցների շարքին է դասվում «Հրանտ Դինք» վարժարանը, որը դեկտեմբերի 28-ին իր հարկի տակ հյուրընկալեց «500 ծիծղուն աչք» ծրագրի ամենաշռայլ Ձմեռ պապիկին, ով ջանասիրաբար ու անտրտունջ պատասխանեց երեխաների  նամակներին ու բերեց իրենց ուզած նվերները։ Երեխաների խինդն ու ծիծաղը խառնվել էր ամանորյա մանկական մաքուր երազին։ «Հրանտ Դինք» վարժարանի սաները՝ իբրև շնորհակալություն, երգեցին «Փոքրիկ Հայաստան»  երգը։ Հավատում ենք, որ այս նվերները բարի սերմեր կցանեն մեր երեխաների սրտերում և տարիներ հետո պետք է իրենց պտուղները տան: Հիշեցնելով իրենց մանկությունը՝ ապագայում նրանք ուրախացնելու են ուրիշ հայ երեխաների։

Scroll Up