Սփյուռքի նախարարը մասնակցեց Լեհաստանի հայ համայնքի ձևավորման 650-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Նարեկացի արվեստի միությունում մասնակցեց Լեհաստանի հայ համայնքի ձևավորման 650-ամյակին նվիրված «Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտայի» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանությունը և «Armenian Foundation» հիմնադրամը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտան, Պաշտպանության կցորդ գնդապետ Դարիուշ Մարինովսկին և «Armenian Foundation» հիմնադրամի նախագահ Մարտա Աքսենտովիչ-Բոհոշևիչը, լեհահայ համյանքի ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդեց քանոնահարուհի Կիմա Ավետիսյանի մենահամերգը: