Երևանում բացվեց «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնը

Նոյեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնի հանդիսավոր բացումը: «ՌԻՈ»-ն իր դռները այցելուների համար բացեց պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլք:

«ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնի ընդհանուր մակերեսը 24 հզ քմ է, գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Փափազյան 8-ում: Նոր կենտրոնի ընդգրկման գոտում բնակվում է ավելի քան 600 հազ. մարդ: Այցելուների հարմարավետության համար նախատեսված է վերգետնյա ավտոկայանատեղի 250 ավտոմեքենայի տեղով: Երևանում «ՌԻՈ»-ն դարձավ Հայաստանի տարածքում «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից բացված թվով 4-րդ առևտրի կենտրոնը: Այստեղ են տեղակայված «Երևան Սիթի» մթերային սուպերմարկետը,  «Սինեմա Սթար» ցանցի կինոթատրոնը, «Էկզոտարիում»-ը, ֆուդքորթի գոտի և այլն:

«ՌԻՈ» առևտրի կենտրոնի բացմամբ ստեղծվում են մոտ 500 նոր աշխատատեղեր:

Scroll Up