ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշեցին առաջիկա անելիքները:

Նախարարը կարևորեց  Հայաստան-Սփյուռք գործակցության հայեցակարգի լրամշակումը, արևմտահայերենի պահպանման ու զարգացման և հայրենադարձության կազմակերպման ռազմավարությունների մշակումն ու ամփոփումը, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերին նվիրվածհամայնքային միջոցառումների պատշաճ անցկացումն ու հանրահռչակումը, սահմանապահ գյուղերին աջակցության ծրագրի ընդլայնումը:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ:

Scroll Up