ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Օգոստոսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները, զեկուցեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստական, կազմակերպական աշխատանքների վերաբերյալ:

Նախարարը կարևորեց  առաջիկա միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր:

Scroll Up