Նախնական տվյալներով՝ Դամասկոսում տուժածների թվում հայեր չկան

Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են: Նախնական տվյալներով տուժածների թվում հայեր չկան:
Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Սիրիայում Հայաստանի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջից:
Հավելենք, որ օգոստոսի 20-ին Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել ու առնվազն չորսը վիրավորվել: