Ավարտվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլը

Օգոստոսի 11-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի փակման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցում է 102 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 13 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Վրաստանից, Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից և Հունգարիայից:

Scroll Up