Թալիշը վերականգնվում է, հիմա այն հիշեցնում է մեծ շինհրապարակ

Թալիշում հիմա շինարարական աշխատանքերի եռուզեռ է: Առաջին կառույցները շահագործման են նախատեսվում մինչեւ տարեվերջ: Աշխատող կազմակերպություններին միացել են նաեւ կամավորական շինարարական ջոկատները:

Սվետլանա Մնացականյանը մեկն է նրանցից, ով եկել է Թալիշի վերականգնման գործին աջակցելու: Կամավորականները Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ եւ Թալիշում կառավարության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանի խոսքով  օգնում են գյուղի տարածքն ավերակներից  մաքրելու գործում:

Առաջին կամավորակնները Հայաստանի ֆուտբոլի ֆան ակումբի եւ Ազգային գվարդիայի կոչին արձագանքելով են եկել:  Սերգեյ Ջանջոյանը Առաջին հայկական ճակատ հասարակական կազմակերպությունից է:

Թալիշը հիմա մեծ շինհրապարակ է հիշեցնում՝ ամբողջովին կորած շինարարական փոշու մեջ: Ավերակների քանդման, վերանորոգման ենթակա  տների վերակառուցման ու նոր շինությունների կառուցման աշխատանքը ընթանում է զուգահեռ: Եվրոստրոյ շինարարական ընկերությունը  գյուղի   հասարակական նշանակության օբյեկտներն է կառուցում՝ Արամ Աղաբեկյանը վստահեցնում է, որ բոլոր կառույցները անվտանգության խնդիրները հաշվի առնելով են կառուցվում:

Առաջին բնակիչներին ընդունելուն նախապատրասվում են բոլոր  ուղղություններով՝ վերակառուցվում է ներքին ջրացանցը: Սկսվել է առանձնատների վերակառուցումը:    Աշխատում են նաեւ թալիշցիները:

Արցախում ապրող թալիշցիների մեծ մասը հիմա Ալաշանում է բնակվում՝ մոտ 3 տասնյակ ընտանիք: Ապրելու տեղի հետ մարդիկ պետք է նաեւ տնտեսական գործունեության հնարավորություն ունենան. լիազոր ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանի խոսքով արդեն ստեղծվել է«Թարինջ»գյուղացիական արտադրական կոլեկտիվ տնտեսությունը:

Թալիշցիները այսօր մասնակից են ինչպես տնտեսական , այնպես էլ գյուղի վերականգնման ծրագրին՝ սպասելով Թալիշում վերջնականապես հաստատվելու հնարավորությանը:

Աղբյուրը՝ «Ռադիոլուր»

Scroll Up