Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը մատնանշող ցուցանակ կտեղադվի

Կալիֆորնիայի Վեհաժողովի տրանսպորտի հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել սենատոր Էնթոնի Պորտանտինոյի օրինագիծը, որը թույլ կտա Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը մատնանշող ցուցանակ տեղադրել:

«Ցուցանակի տեղադրումը կօգնի այցելուներին ուղղորդել դեպի հուշահամալիր, բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը, հիշեցնել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մասին ուսուցանումը հետեւողական գործընթաց է եւ մեր անդադար ուշադրության կարիքն ունի»,- ասել է Պորտանտինոն՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում ցուցանակի տեղադրմանը, գրում է Asbarez-ը:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բացվել է 2015 թվականի ապրիլին Փասադենայում:

Scroll Up