Քարին տակ համայնքում տեղի է ունեցել նոր մանկապարտեզի բացման արարողություն

Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում այսօր տեղի է ունեցել նոր կառուցված մանկապարտեզի շենքի բացման արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարին տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանն ասել է, որ շենքը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
«50 տեղանոց մեկ հարկանի մանկապարտեզն ունի անհրաժեշտ բոլոր հարմարությունները` ննջասենյակ, ճաշասենյակ, խաղասրահ: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 28 է. ավելանալու միտում կա»,-նշել է Մ. Առուշանյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, գյուղացիներ և այլք:
Լուսանկարները՝ Արևիկ Բաբայանի