Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կժամանի Ստամբուլ

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ կապված պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ Ստամբուլ ժամանելու հետ:

Ինչպես հաղորդում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բեքչյանը հունիսի 1-ին ժամը 14:45-ին կժամանի Ստամբուլ:

Նույն երեկո՝ Գումգափուի Աթոռանիստ Մայր տաճարում ժամը 17:00-ին տեղի կունենա հրաշափառի և երդման արարողություն: «Նորին Սրբազանությունը ցանկություն է հայտնել, որ մեր հավատացյալները համախմբվեն Աթոռանիստ Մայր Տաճարում, այլ ոչ թե օդանավակայանում: Ուստի, սիրով հրավիրում ենք համայնքային և թաղային մարմինների ու մամուլի ներկայացուցիչներին, ինչպես նաև մեր հավատացյալ ժողովրդին արարողությանը ու բարի գալուստ մաղթելու Նորին Սրբազանությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Scroll Up