ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի աշխատանքային խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/IMG_4297.jpg)
Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Սփյուռքի նախարարը կարևորեց 3 տարին մեկ գումարվող համահայկական համաժողովի կազմակերպման և անցկացման, ծրագրի, մասնակիցների թվի և աշխարհագրության հստակեցման հարցերը:
Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի աշխատանքային այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ: