«Հազար ու մի խաղ». հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին
2017 թ.-ի ապրիլի 23-ին` ժ. 17։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հազար ու մի խաղ» հուշ-երեկոն։ Այս կրթական ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կծանոթանանք և կերգենք տարբեր բանահավաքների կողմից գրառված ժողովրդական երգեր, որոնք մեզ են հասել Արևմտյան Հայաստանից գաղթած երգասացների միջոցով։
Մուտքն ազատ է։