Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, կկրի հերոսի անունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դպրոցի կողմից արված առաջարկը վերջնականապես կհաստատվի Երևանի ավագանու առաջիկա նիստում:
«Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»,-գրել է Անահիտ Բախշյանը: