Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը:
Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո կալանավայրում արված լուսանկարները և տեսանյութերը 2007-ին ու 2016-ին լրատվամիջոների միջոցով տարածելու մեջ: Լուսանկարներում Սամասթը թուրքական դրոշով է, որի վրա գրված են Աթաթուրքի խոսքերը:
Նշվում է, որ այս պահին ձերբակալվել է 6 հոգի՝ լրագրող Մուամմեր Այը, Մուրադ Բայրաքը, Յուքսել Ավան, Բիրոլ Ուսթանօղլուն, Յակուփ Քուրթարանը և Ահմեթ Չեթիները: Մյուս երկուսը որոնվում են. գրում է ermenihaber.am-ը: