Հայկական կղզի Վենետիկում. Euronews

Հայերը ժառանգություն են թողել ամբողջ Եվրոպայի տարածքում։

Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը, որն այդ ժառանգության ամենավառ օրինակներից է, այս տարի նշում է Եվրոպայի ամենակուլտային քաղաքներից մեկում իր ներկայության 300-րդ տարեդարձը։ Այս մասին ասվում է Սուրբ Ղազարոս հայկական կղզու մասին հոդվածում, որը հրապարակվել է Euronews կայքում ։

«Սան Զաքարիայից Վենետիկի ամենաուշագրավ անկյուններից մեկը ջերմանավ է մեկնում։ Այս եզակի անկյունը կոչվում  է Սան Լաջարո –դեյլի-Արմենին կամ էլ Սուրբ Ղազարոսի հայկական կղզի։ Այս տարի լրանում է 300-րդ տարին, երբ կղզին դարձել է Մխիթարյան միաբանության տունը»,- ասվում է հոդվածում։

Հոդվածը պատմում է նաեւ Մխիթար Սեբաստացու մասին, որը ծնվել է Սեբաստիայում 1676-ին։ Նա Կոնստանդնուպոլիս էր ուղեւորվել, որտեղ նրա շուրջ հավաքվել էր աշակերտների խումբ, որը 1701-ին վերածվել էր վանական համայնքի։ Բախվելով իշխանությունների դիմադրությանը՝ վանահայր Մխիթարը ու նրա հետեւորդները տեղից տեղ էին տեղափոխվում՝ սկզբում Հունաստան, իսկ հետո էլ՝ Վենետիկ։ Վենետիկում Մխիթարին հաջողվել է նվեր ստանալ Սուրբ Ղազարոս փոքր կղզին։

«Հաջորդ դարերի ընթացքում Մխիթարյան միաբանությունը խորը ազդեցություն է թողել գիտության, կրթության ու հրատարակչական գործի վրա՝ թե ընդհանուր Եվրոպայում, թե հայոց աշխարհում»,- նշվում է հոդվածում։

Առայսօր եկեղեցին շարունակում է գրքեր հրատարակել։ Վենետիկը աշխարհի երկու քաղաքներից մեկն է, որը կարող է պարծենալ, որ 300 տարի շարունակ տարեկան գոնե մեկ հայերեն գիրք է հրատարակում։

Այդ հոգեւորականների ջանքերի ու գործունեության շնորհիվ հայտնվել են հին ձեռագրերի առաջին հրատարակությունները, եվրոպական ստեղծագործությունների թարգմանությունները, հայկական ժառանգությունը ցուցադրվել է Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս։

«Մխիթարյանների միաբանությունը միշտ կապող կամուրջ է եղել Հայաստանի ու Եվրոպայի միջեւ»,- ասոմ է տերհայր Սերոբ Ջամուրլյանը։

Սակայն միաբանության առավել կարևոր դերակատարումներից է եղել լեզվի ու ինքնության զարգացմանը նպաստելը։ Հենց Մխիթարյան միաբանությունն է առաջինը հրատարակել հայոց լեզվի ժամանակակից բառարաններ։ Մենք Վենետիկի հայ հոգեւորականներին ենք պարտական նաեւ հետազոտության ու կրթության նկատմամբ ժամանակակից գիտական մոտեցումների համար։

Աղբյուրը՝ Արցախպրես

Scroll Up