Էդուարդ Թոփչյանն Իտալիայի նախագահի կողմից արժանացել է շքանշանի

Oրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է«Աշխատանքային վաստակի» համար շքանշանի՝ Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ:
Մրցանակը Մաեստրոյին հանձնվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի և բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ՝ ՀՀ-ում Իտալիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի կողմից:
Սա շատ պատվաբեր մրցանակ է. այն թերևս գնահատականն է Մաեստրո Թոփչյանի՝ իտալական երաժշտարվեստի, հատկապես օպերային արվեստի հանդեպ ունեցած խորը հետաքրքրության, սիրո և նվիրվածության, այն ուսումնասիրելու, կատարելու և տարածելու գործուն ջանքերի համար:
Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի