Արգենտինացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը:
Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում:.
Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ ինչ-որ կերպ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններին»: Օրինագծում դա համադրելի է խոսքի ազատությանը եւ արդարացված է, երբ պաշտպանում է մարդու իրավունքները, հասարակական կարգը եւ ազգային անվտանգությունը:
Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի Արգենտինա կատարած այցին առնչվող հարցին՝ պատգամավորը նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքեր: Ես մի բան գիտեմ, որ Արգենտինան ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է այդ պետության լիազորությունները»:
Նախկինում Գարեն զբաղեցրել է պաշտպանության, նաեւ անվտանգության նախարարի պաշտոնները: