ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հունվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների և «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց առաջիկա շաբաթվա՝ Հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

16-01-2017

Scroll Up