Հայկական կրթօջախներ. Աստանա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/9-2.jpg)
Անգնահատելի է հայկական կրթօջախների դերը Սփյուռքում հայ երիտասարդներին մայրենի լեզուն սովորեցնելու, իրենց ազգային արմատներին, մշակույթին, ժողովրդի պատմությանը հաղորդակից դարձնելու ազգանվեր գործում։ Հայապահպանությունը այն մեծագույն առաքելություն է, որ կամովին ստանձնել են Հայկական սփյուռքի հայասեր ու հայրենասեր գործիչները։
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է պատառիկներ Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքի «Վան» հայկական մշակութային կենտրոնին կից գործող կիրակնօրյա դպրոցի առօրյայից։
Դպրոցն ունի 2 դասարան՝ ավագ և կրտսեր: Դասավանդվում են հայոց լեզու, հայոց պատմություն, հայկական մշակույթ։ Գործում է պարի խումբ։ Ուսուցչուհին Հայաստան Մնեյանն է, ով ամեն ինչ անում է՝ հայ երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն արթնացնելու մայրենի լեզվի և հայկական մշակույթի հանդեպ։