«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Արամ Ա. Կաթողիկոս Այցելեց Աուտէ Արքեպիսկոպոսին

Երեքշաբթի, 12 նոյեմբեր 2013-ի առաւօտեան, Արամ Ա. կաթողիկոս, ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանին, այցելութիւն մը տուաւ Պէյրութի եւ շրջակայից յոյն ուղղափառ առաջնորդ Աուտէ արքեպիսկոպոսին: Այցելութեան նպատակն էր Լիբանանի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Շահէ սրբազանը ծանօթացնել Աուտէ արքեպիսկոպոսին:

Մտերմիկ մթնոլորտի մէջ տեղի ունեցած զրոյցը ներառեց հարցեր Լիբանանի ներքին կացութեան, Սուրիոյ մէջ առեւանգուած երկու եպիսկոպոսներուն եւ ընդհանրապէս միջեկեղեցական յարաբերութեանց առնչուած: Թէ՛ վեհափառ հայրապետը եւ թէ՛ Աուտէ արքեպիսկոպոսը վերաշեշտեցին ընդհանրապէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Անտիոքի յոյն ուղղափառ պատրիարքութեան ու յատկապէս հայ եւ յոյն ուղղափառ համայնքներուն միջեւ գոյութիւն ունեցող բարեկամութիւնն ու սերտ գործակցութիւնը:

http://www.aztagdaily.com

Scroll Up