«Վալանսի երաժշտության և պարի ակադեմիա»-ն 5 տարեկան է

Նոյեմբերի 25-ին,  ՀԲԸՄ-ի հովանովորությամբ, Վալանսի «Բուղ լե Վալանս» թատրոնի համերգային  դահլիճում տեղի է ունեցել «Վալանսի երաժշտության և պարի ակադեմիայի» հիմնադրման 5-ամյակի, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հանրապետությունների Անկախության 25-ամյակին նվիրված Վալանսի հայկական երգի ու պարի խմբի համերգը (ղեկավար՝ Լևոն Չատիկյան):

Միջոցառման մասնակցներին իր ողջույնի խոսքն է հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարը նշել է, որ նմանօրինակ միջոցառումները հայ դարավոր մշակույթի ու ավանդույթների ներկայացմամբ նոր ոգևորություն են հաղորդում համայնքներին, հետաքրքրություն առաջացնում հայության և Հայաստանի նկատմամբ:

 «Երաժշտության և պարի ակադեմիան» իր անցած 5 տարիների ընթացքում կարևոր ներդրումն է բերել հայապահպանությանը և համոզված եմ, որ, Հայրենիքից հեռու ապրելով, հայրենասիրաբար պայքարում եք նաև հայի պատիվն օտար ափերում բարձր պահելու համար: Ողջունում ենք նաև Արցախի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի հետ Ձեր սերտ համագործակցությունը: Ուրախ կլինենք ամեն տարի պարի ակադեմիայի սաներին ու աշխատակիցներին տեսնելու Սփյուռքի նախարարության և այլ կառույցների կողմից Արցախում և Հայաստանում անցկացվող միջոցառումներին»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ասված է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքում:

Միջոցառմանը մասնակցել են նաև երաժիշտներ Համլետ Գևորգյանը (Հայաստան), Էռնա Միրզոյանը, Լիլիթ Ավանեսյանը և Աննա Իզմայիլյանը (Արցախ) և Սարգիս Հարոյանը (Ֆրանսիա):

valansvalans1 valans2valans3valans4valans5

 

Scroll Up