Բունդեսթագում ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը դուրս է մնացել ընտրապայքարից

Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը պատգամավոր Բեթթինա Քուդլայի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ներկայացրել, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Քուդլան միակ պատգամավորն էր, որ Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) հունիսի 2-ին քվեարկության դրված Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ էր քվեարկել:

Լեյպցիգ-Նորդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածության համար պայքարի առաջին փուլում Քուդլան զիջել է երկու մրցակիցներին՝ կուսակցության 126 պատվիրակներից ստանալով  36-ի ձայնը:

Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը պատվիրակները Քուդլային պատժում է ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելու համար:

2017 թվականին անցկացվելիք ընտրություններում կուսակցությունը Քուդլայի ընտրատարածքում առաջադրել է 48-ամյա Ջենս Լեհմանի թեկնածությունը:

Scroll Up