Գերմանացի պատգամավորը վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա այցելելուց առաջ վերահաստատել են դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:
Պատվիրակության անդամ, գերմանացի պատգամավոր Կարլ Լամերսը գերմանական Zeit Online պարբերականի հետ զրույցում խոսել է ցեղասպանության մասին բանաձևից` հավելելով, որ Բունդեսթագի որոշումը չունի պարտադրող բնույթ:
«Դաշնային խորհրդարանը իրավունք ունի իր տեսակետները հայտնել բոլոր կարևոր հարցերում: Մենք դա արել ենք և կանգնած ենք դրա հետևում»,-ըստ Artsakhpress-ի՝ ասել է Լամերսը` ընդգծելով, որ պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա կարևոր է երկու կողմի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներից բաղկացածպատվիրակությունը հոկտեմբերի 5-ին կայցելի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղուսումնասիրություններ կանցկացվեն:
Բունդեսթագում հուլիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետոլարված թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում պաշտոնական Անկարանարգելել էր գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքիայի տարբերբարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարարՄևլութ Չավուշօղլուն, հորդորել էին Գերմանիայի կառավարությանը և անձամբ կանցլեր ԱնգելաՄեկելին պաշտոնապես հայտարարել ցեղասպանության բանաձևից հետ կանգնելու մասին:
Գերմանիայի կառավարության անդամները, սակայն, կտրականապես մերժել էին այս պահանջը: