ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայաստանից դուրս ապրող հայի համար արևածագ էր Ափյուռքի նախարարության ստեղծումը: Արեգակի ճառագայթները լուսավորեցին ամբողջ աշխարհում սփռված հայերի հոգիները, իսկ Բուլղարիայում ապրող հայ համայնքի համար այն դարձավ մի տաք օջախ, որն իր շուրջը հավաքեց հայրենակարոտ ազգակիցներին:
Ես՝ որպես «Երևան» մշակութի և լուսավորության ընկերակցության ղեկավար, հանձն առա լինելու համահայկական շատ միջոցառումների կազմակերպիչ: Շատ սիրով 2012թ. մասնակցեցինք «Արի տուն» ծրագրին, որի արդյունքը ավելի քան շշմեցուցիչ էր մեր խմբի անդամների համար: Այն ոչ միայն ջերմացրեց երեխաների սրտերը, այլև մի կրակ զցեց նրանց հոգիներում, որն անկարելի է մարել:
Խմբի մասնակիցները դարձան խոսուն վկաները Մայր հայրենիքում անցկացրած անմոռանալի ու անկրկնելի օրերի: Նրանք, դեռ չհեռացած, արդեն կարոտում էին Հայաստանը: Իմ կարծիքով՝ դրանով ամեն ինչ ասված է՝ տարածել, հաղորդել, պատմել, լուսաբանել, փոխանցել ուրիշներին Հայրենիքից բերած կրակը…
Ափյուռքի նախարարության կազմակերպած համահայկական բոլոր միջոցառումները բացառիկ են և անկրկնելի: Տիկին Հակոբյանը կարողանում է գտնել մարդկանց սրտերի բանալիները և նրանց հաղորդում ուժգին զգացումներ: Անձամբ իմ անունից հաղորդում եմ խորին շնորհակալություններս և շնորհավորանքներս Նախարարությանը՝ այդքան կարճ ժամկետում այդքան շատ և վսեմ ու հայրենանվեր աշխատանքների համար, հատկապես տիկին Հրանուշ Հակոբյանին և նրա աշխատակազմին, ովքեր իրենց ժրաջան և պրպտող աշխատանքով սփյուռքահայ հասարակության մեջ գտան և պարգևների արժանացրին շատ հայրենասեր ազգակիցների՝ Ափյուռքում մեր մայր լեզուն պահելու և պահպանելու գործում ցույց տված անձնվեր աշխատանքի համար:
Նորից ու նորից փոխանցում եմ իմ շնորհավորանքները՝ Սփյուռքի նախարարության ստեղծման 5- ամյակի կապակցությամբ: Եվ նորից շնորհակալություն եմ հայտնում՝ շատ պատվավոր 2 դիպլոմների արժանանալու համար:
Սփյուռքի նախարարության գործունեությունը, որն իր ամբողջ ուղղվածությամբ նպաստում է օտար երկրներում ապրող և կարոտով հայրենիքին ապավինող հայերի մերձեցմանը, արդեն շատ մեծ գործ է:
Թող երբեք չպակասի այդ ուժը, այլ բազմապատկվի, թող գա այն օրը, որ բոլորս միանանք և հզոր Հայրենիք ունենանք:
Հարգանքներով՝
Ելիզաբեթ Վարդանյան
Բուլղարիա, Պլովդիվ