«Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագրով ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում

Սեպտեմբերի 27-ին Վոլգոգրադում «հանգրվանեց» ՀՀ սփյուռքի նախարարության և «Արմեն­պրես» լրատվական գործակալության ջանքերով կազմակերպված «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագրով ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ողջ մարզում։ Մարդիկ շտապում էին Սբ Գևորգ հայկական եկեղեցի, որի հանդիսությունների սրահում էլ հենց կազմակերպվել էր ցուցահանդեսը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց «25-ամյա նվաճումներ» ֆիլմի և ՀՀ ՍՆ ծրա­գրերի մասին տեսանյութի ցուցադրություն, հնչեցին ելույթներ, ընթերցվեց ՀՀ սփյուռքի նա­խա­րար Հրանուշ Հակոբյանի ուղերձը, որը ներկայացրեց նախա­րա­րության աշխատակազմի Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական- վեր­լուծական բաժնի պետ Սարգիս Ալեքսանյանը։

Նախարարի ուղերձում մասնավորապես ասվում էր. «25 տարի շարունակ Հայաստանը և Սփյուռքը ձեռք ձեռքի տված շենացնում են Հայրենիքը, կառուցում ամուր և անկախ պետա­կա­նություն, պայքարում՝ հանուն խաղաղ և լուսավոր ու գեղեցիկ ա­պա­գայի։ Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է բոլորիս ﬔկ հարկի ներքո հավաքվելու, հետադարձ հայացք ձգելու ﬔր երկրի անցած քսանհինգամյա ճանապարհին և արժևորելու այն»։

Ցուցահանդեսը լայն քննարկումների տեղիք տվեց։ Մարդիկ անսքող հիացմունքով էին խոսում իրենց ստացած տպավորությունների մասին։

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է մի քանի արձագանք։

Արթուր Մարտիրոսյան, Վոլգոգրադի հայկական համայնքի ղեկավար

Մենք սիրով ընդունեցինք Սփյուռքի նախարարության՝ ցուցահանդեսը մեր քաղաքւոմ կազմա­կերպելու առաջարկը և արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն մեր համաքաղաքացիների համար իսկական տոն դառնա։Իմ խորին համոզմամբ՝ այս ցուցա­հանդեսը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս «հաղորդակց­վելու» մայր հայրենիքի հետ, վերհիշելու Հայաստանի անկախության 25 տարիների նվաճուﬓերը։ Ի պատիվ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ պիտի ասեմ, որ բոլոր նկարներն էլ հետաքրքիր են և դիտարժան, բայց նկարներից մեկը մյուսներից առավել հոգեհա­րազատ է մեզ։ Պատկերացրե՛ք բոլորիս զարմանքն ու հպարտությունը, երբ ցուցադրության «Ազգային հերոս­ներ» բաժնում, ի թիվս 15 անվանի հայորդիների, տեսանք մեր համաքաղաքացի Յուրա Պողոս­յանի լուսանկարը, ով արցախյան պատերազﬕ հենց սկզբից Վոլգոգրադից ժամանել էր Արցախ և իր կյանքի գնով ﬔկ քայլ առաջ մղել հայերի հաղթանակը։

Տեր Մաղաքիա Օհանյան, Վոլգոգրադի հայկական համայնքի հոգևոր հովիվ

«ՀՀ սփյուռքի նախարարության և «Արﬔնպրես» պետական լրատվական գործակա­լու­թյան «Հայաստան, հավերժական իմ սեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդես­ների բացումը Ռուսաստանի հայկական համայնքներում լավ հնարավորություն է ամրա­պնդելու  Հայաստան- Սփյուռք կապերը և նպաստելու հայապահպանությանը: Նման ﬕջոցառուﬓերն օգնում են ավելի ամ­րացնելու Ռուսասատանի տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայկական համայնքները։ Մենք մշտապես պետք է զգանք Հայաստանի շունչը ﬔր համայնքներում։ Այստեղ հավաքված են երի­տասարդ­ներ, ովքեր ﬔր հանրապետության տարիքին են, և նրանք պետք է իմանան այն դժվար ճանապարհը, որ անցել է իրենց տարեկից հանրապե­տու­թյունը»։

Միջոցառման շրջանակում «Արﬔնպրես»-ի  և ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները համայնքին և եկեղեցուն նվիրեցին գրքեր` վստահություն հայտնելով, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համայնքի գրադարանում։

Արամ Անանյան, «Արﬔնպրես» գործակալության տնօրեն

«Արﬔնպրես»  լրատվական գործակալությունը ﬔծ պատվով և պատասխանատվու­թ­յամբ է մոտեցել այս ցուցահանդեսների կազմակերպմանը: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության ﬔր գործընկերներին, որ կարողացան իրականացնել այս հույժ կարևոր նախագիծը: Հայաստանի անկախության վերականգնումը և Արցախի ազատագրական պայքարը, հիրավի, պատմական նշանակություն ունեն ﬔր ժողովրդի համար, և հույժ կարևոր է, որպեսզի թե՛ ﬔր հայրենա­կից­ները Ռուսաստանի հայաշատ համայնքներում, թե՛ ﬔր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի քաղաքացիները «Արﬔնպրես»-ի լուսանկարների ﬕջոցով ծանոթանան անկախ Հայաստանի և Արցախի տարեգրությանը, ավելի լավ պատկերացնեն այն արժեքները, նվաճուﬓերը, որ ունի ժողովուրդը և տեսնեն այն փայլուն ապագան, որ սպասվում է ﬔզ բոլորիս»:

 «Արﬔնպրես»  գործակալության տնօրենի խորհրդական Հայկ Հակոբ­յան

Հայաստանի աﬔնաﬔծ լուսանկարչական արխիﬖերից ﬔկն ունեցող «Արﬔնպրես» գործա­կալությունը ﬔծապես կարևորում է նման ﬕջոցառուﬓերի անցկացումը Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում։ Մեր գործա­կա­լությունը մշտապես եղել է հայապահպան գործունեության առաջին շարքերում:  Այս ցուցահանդեսն աննախադեպ է այն առումով, որ այստեղ  ներկա­յացված լուսանկարները պատ­մում են Հայաստանում անկախությունից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր կարևոր իրադարձությունների մասին:

Վոլգոգրադ1Վոլգոգրադ2Վոլգոգրադ3Վոլգոգրադ4Վոլգոգրադ5Վոլգոգրադ6Վոլգոգրադ7

Scroll Up