Երևանում տեղի կունենա Սրտաբանների եվրակովկասյան 4-րդ համաժողովը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/sirt.jpg)
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ սփյուռքի և առողջապահության նախարարությունները «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ կիրականացնեն Սրտաբանների եվրակովկասյան 4-րդ համաժողովը:
Համաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին ժամը 10-ին (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Համաժողովին մասնակցելու են շուրջ 50 սրտաբան աշխարհի տարբեր երկրներից և 180-ը՝ Հայաստանից և Արցախից: