ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկում են այսօրվանից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկում են այսօր: ԼՂՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված ծրագրի համաձայն, այսօր Արցախի բոլոր կրթօջախներում անցկացվեու է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է»  թեմայով դաս, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ սպորտային և մշակութային միջոցառումներ, Ստեփանակերտի կենտրոնական պուրակում կայանալու է զինվորական նվագախմբի համերգ:

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների մեկնարկը տրվելու է երթով՝  Վերածննդի հրապարակից դեպի հուշահամալիր, այնուհետև՝ ծաղկեպսակադրություն Ստեփանակերտի հուշահամալիրում: Լինելու են բացօթյա տոնական միջոցառումներ Ստեփանակերտի տարբեր հատվածներում,  ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում բացվելու է ցուցահանդես՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը»: Այդ օրը նաև բացվելու է Շուշիի հանրակացարանային համալիրը: Տոնական համերգից հետո լինելու է հրավառություն Վերածննդի հրապարակում:

Միջոցառումները շարունակվելու են նաև սեպտեմբերի 3-ին,  Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բացվելու է նոր թաղամաս:

Scroll Up