Քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է

Ապրիլյան դեպքերի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել են հաշմանդամության կարգ:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ներկայում բուժման մեջ են գտնվում 3 հոգի, որոնցից 2-ի վիճակը դեռևս գնահատվում է ծանր: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական բուժօգնություն են ստացել և շարունակում են ստանալ 6 հոգի, իսկ օտարերկրյա պետությունում՝ 2-ը: «122 զինծառայող դուրս են գրվելհոսպիտալներից և հիվանդանոցներիցիսկ 11-ը դեռևս հետբուժական արձակուրդում են»,-նշել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

Հետագա վիրահատական բուժման կարիք ունի մեկ զինծառայող, ում մոտ նախատեսված է կատարել կոնքազդրային հոդի պրոթեզավորում: «Տարբեր մակարդակներում վերջույթների ամպուտացիայովպրոթեզավորվել է 5 զինծառայողորոնց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողականօգնության շրջանակներումինչի կարգը և պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2015թվականի սեպտեմբերի 10-ի՝ «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմաններըսահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականիապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշմամբ»,-աված է պատասխանում:

Scroll Up