Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Օգոստոսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

 Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքները:

 Ամփոփվեցին «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրերի» և «Երգչախմբային օրերի» արդյունքները:

Կարևորվեցին «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի պատշաճ կազմակերպումը, սիրիահայերի սոցիալական ապահովությանն ուղղված նոր ծրագրերի իրականացումը:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց առաջիկա միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն իրականացնել բարձր պատասխանատվությամբ, մասնավորապես՝ «Իմ Հայաստան» փառատոնի հետագա ընթացքը, «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը, Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը և այլ ընթացիկ միջոցառումները:

 Տրվեցին նոր հանձնարարականներ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up