Գրական երեկո Նոր Ջուղայում` նվիրված Գրիգոր Զոհրապի ծննդյան 115-ամյակին

Նախաձեռնությամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության Մշակութային միավորի գրական խմբի և համագործակցությամբ Ս. Ամենափրկիչ Վանքի Ս. Ներսես  շնորհալի գրադարանի, վերջերս նույն միության հարկի ներքո տեղի ունեցավ  գրական երեկո` նվիրված   նշանավոր գրող  և քաղաքագետ  Գրիգոր Զոհրապի  ծննդյան 115-ամյակին:  Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Նոր Ջուղայի «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը:

Ներկաներին ողջունեց գրական խմբի պատասխանատու և ղեկավար Ռիմա Սիմոնյան-Օհանյանը, ապա հակիրճ տողերով տեղեկություններ փոխանցեց գրական խմբի, Ս. Ներսես Շնորհալի գրադարանի և երեկոյի կազմակերպման մասին: Երեկոյի առթիվ հրավիրված էր բանախոսելու Տ. Անանիա ծ.վրդ. Գուճանյանը, ով հանդես եկավ Գ. Զոհրապի կենսագրությամբ և ներկայացրեց իր ուսումնասիրությունը, որը վերաբերում էր ազգային-հասարակական և քաղաքական   դաշտում Զոհրապի ունեցած մեծ ներդրումի և հատկապես՝ որպես փաստաբան, դիվանագետ, լրագրող և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային շահերից մղված կարևոր ներդրումի մասին: Այս ամենը համեմված էր  թեմատիկ   վկայությունների տեսանյութերով և Զոհրապի մտքերով:    

Հայր Սուրբն իր բանախոսության ավարտին կոչ արեց զբաղվել գրականությամբ և ընթերցել մեր մեծերի ու նախնիների պատմությունն ու գրականությունը, և նրանց կտակը  փոխանցել նոր սերնդին:

Վերջում Հայր Սուրբը պատասխանեց ներկաների կողմից հնչած հարցումներին:

Երեկոն ավարտվեց շնորհակալական խոսքերով` ուղղված գերապատիվ Հայր Սուրբին` հրավերին ընդառաջելու և դասախոսելու առումով, և մեր մեծերի հիշատակը հարգող գրասեր հասարակությանը` ներկայության համար:

Լուսանկարները` հեղինակի

ԶոհրապԶոհրապ1 Զոհրապ2Զոհրապ3 Զոհրապ4Զոհրապ5 Զոհրապ6Զոհրապ7

 

 

 

Scroll Up