Այս գիշեր շփման գծում արձանագրվել են Ադրբեջանի զինուժի անօդաչու թռչող սարքերի թռիչքներ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաեւ հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետեւել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին եւ համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Scroll Up