Շուշիում կայանալու է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/47796.jpg)
Շուշիում այս տարվա սեպտեմբերի 1-ին կայանալու է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան, այնուհետև՝ սեպտեմբերի 7-ին կամ 8-ին՝ Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Սասունից Դավիթ» օպերայով բացվելու է թատրոնի 83–րդ թատերաշրջանը,- panorama.am-ի փոխանցմամաբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Նա տեղեկացրեց, որ օպերան լինելու է թատրոնի խաղացանկային ներկայացումը: Ա.Արզումանյանի խոսքով՝ նոր օպերա է, երբեք չի ներկայացվել օպերային թատրոնում: Օպերայի հեղինակն է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը (1897-1966 թթ):
Թատրոնի տնօրենն ասաց, որ մինչև տարեվերջ տեղի է ունենալու նաև «Տոսկա» օպերայի և «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները:
Խոսելով 82-րդ թատերաշրջանի մասին, Ա. Արզումանյանն ասաց, որ 2015-2016 թթ. ծրագրված պլանների 80-90 տոկոսն իրականացվել է, կայացել է «Կարմեն», «Նորմա» օպերաների պրեմիերաները:
«Գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ մեծ ծրագրեր էինք մշակել: Որոշ մասը իրականացրեցինք: Այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք, բայց չհասցրեցինք կատարել, մեր պարտքն ենք համարում անպայման իրականացնել»,- նշեց նա: