Ծիծեռնակաբերդում Վատիկանի անվտանգության ու արարողակարգի աշխատակիցները ականատես են եղել հուզիչ տեսարանի

«Ծիծեռնակաբերդում Վատիկանի անվտանգության ծառայության և արարողակարգի աշխատակիցների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի նախապատրաստման հետ կապված աշխատանքային քննարկումների ժամանակ բոլորն ականատես եղան հուզիչ մի տեսարանի:

Թանգարան կատարած շրջայցից հետո ճապոնացի այս աղջիկը հոնգուր-հոնգուր արտասվում էր Հավերժական կրակի մոտ: Պարտավորված զգալով՝ լուսանկարեցի այդ խիստ հուզիչ պահը, որը շատ մարդկային ու վեհ էր…»,- Հայերն այսօրի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ծիծեռնակաբերդ

Scroll Up