Ծիծեռնակաբերդի ՄԷջ Վատիկանի Անվտանգութեան Ու Արարողակարգի Աշխատակիցները Ականատես Եղած Են Յուզիչ Տեսարանի

«Ծիծեռնակաբերդում Վատիկանի անվտանգութեան ծառայութեան եւ արարողակարգի աշխատակիցների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի նախապատրաստման հետ կապուած աշխատանքային քննարկումների ժամանակ բոլորն ականատես եղան յուզիչ մի տեսարանի:
Թանգարան կատարած շրջայցից յետոյ ճափոնացի այս աղջիկը հոնգուր-հոնգուր արտասւում էր Յաւերժական կրակի մօտ: Պարտաւորուած զգալով` լուսանկարեցի այդ խիստ յուզիչ պահը, որը շատ մարդկային ու վեհ էր…»,- Հայերն այսօրի փոխանցմամբ` իր ֆէյսպուքեան էջին վրայ գրած է Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեան: