Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն հունիսի 20-ին

Կրեմլում ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-­ին Սանկտ­ Պետերբուրգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հունիսի 20­-ին պլանավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ»,­ ասել է նա լրագրողներին: Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է, որ Պուտինը սկզբում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչին կհաջորդեն համատեղ բանակցությունները: «Բնականաբար, մեր կողմից ակտիվ ջանքեր կգործադրվեն հակամարտության կարգավորման առումով կողմերին աջակցելու համար»,­ ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Scroll Up