Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի տարածք է անցել

Հունիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Մեհրաբի ուղղությամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիեւա Զոհրա Վարձար-քըզըն: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի տեղեկացրեց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես նաեւ հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար:
Զոհրա Վելիեւային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությանը: