Դավթաշենը հյուրընկալեց 30 արցախցի երեխաների

Մարտակերտցի 12-ամյա Աննան առաջին անգամ է Երևանում։ Մանկական աչքերում զգացվում է մի տեսակ անհանգստություն՝ անծանոթ միջավայրում առանց ծնողների հայտնվելու արդյունքում։ Սակայն դա շատ կարճ է տևում, որովհետև Աննան միայն երեխաներին հասու ունակությամբ զգում է, որ հայտնվել է հարազատ միջավայրում և շատ արագ էլ մերվում է այդ միջավայրին:
Հայերն այսօրի փոխանցմամբ՝ Աննան 29 այլ արցախցի փոքրիկների հետ միասին չորս օրով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով եկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը նշելու համար։ Իսկ դավթաշենցիներն ու վարչական շրջանի աշխատակազմը ամեն ինչ պատրաստել են, որպեսզի նրանք լիարժեք վայելեն իրենց տոնը։
30 փոքրիկներին բազմազբաղ ու հետաքրքիր օրեր են սպասում:
Այսօր նրանք մասնակցեցին Կենտրոնական այգում վարչական շրջանի կողմից կազմակերպված երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ կապված միջոցառմանը:
Ռուսլան Բաղդասարյանի հետ, ով միջոցառմանը եկել էր իր երեխաների հետ, նրանք կիսվեցին առաջին տպավորություններով, զգացողություններով, պատմեցին իրենց բնօրրանի, իրենց առօրյայի ու իրենց երազանքների մասին՝ մանկական անկեղծությամբ, բայցև մեծական լրջությամբ։
Երեխաներն այս երեք օրերի ընթացքում կմասնակցեն տարբեր էքսկուրսիաների ու հետաքրքիր միջոցառումների, ձեռք կբերեն նոր ընկերներ: Իսկ Երևանից կհեռանան իրենց հետ տանելով ոչ միայն լավ տպավորություններ, նոր ծանոթություններ, այլ նաև նվերներ:

դավթաշենդավթաշեն1 դավթաշեն2դավթաշեն3 դավթաշեն4դավթաշեն7 դավթաշեն8դավթաշեն9 դավթաշեն10դավթաշեն11 դավթաշեն12

Scroll Up