Հայոց լեզվի արխիվացման լաբորատորիայի բացում Դամասկոսի համալսարանում. տեսանյութ

Մայիսի 8-ին Դամասկոսի համալսարանի Լեզուների բարձրագույն ուսումնարանում բացվեց «Լեզուների արխիվացման լաբորատորիան» և փաստավավերագրական նյութերի սրահը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են նախաձեռնության կազմակերպիչները:

Լաբորատորիայի բացումը կատարեց Դամասկոսի համալսարանի նախագահ Մոհամեդ Հասսան ալ Քուրդին, որն իր խոսքում բարձր գնահատեց լեզուների դասավանդումը և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները: Համալսարանի նախագահը նաև հաստատեց, որ լեզուների արխիվացման լաբորատորիան իր տեսակով առաջինն է սիրիական համալսարաններում, որը հնարավորություն կտա արխիվացնել մի շարք  լեզուներ, որոնք օգտագործվում են Սիրիայում:

Բացման հանդիսության ժամանակ լաբորատորայի հայոց լեզվի բաժնի պատասխանատու Նորա Արիսյանը նշեց, որ լեզուների արխիվացման լաբորատորիան, լեզուները պահպանելով և գիտականորեն արխիվացնելով, հնրավարություն կտա Սիրիայում պահպանել պատմամշակութային ժառանգությունը՝ ընդգրկելով լեզուն, պատմությունը, բանավոր հեքիաթները, երգերը և այլն:

Scroll Up