Այցելություն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/246.jpg)
Մայիսի 8-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի օրվա նախօրեին, ՌԴ Ստավրոպոլ քաղաքի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարության անդամները ավանդության համաձայն՝ այցելել են պատերազմի մասնակիցներին:
Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարությունից:
Հանդիպելով վետերաններին՝ միության անդամները զրուցել են նրանց հետ, բարեմաղթանքներ հղել՝ քաջառողջություն ցանկանալով, որից հետո նվերներ են հանձնել: Վետերանները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին՝ ասելով, որ այս կարևոր օրն իրենց կողքին գտնվելը և ուշադրության արժանացնելն անչափ հաճելի է բոլորի համար: