ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բոստոնի Հայկական բիզնես ցանց-ի գործադիր թիմի անդամ Կարինա Դեմուրչյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բոստոնի Հայկական բիզնես ցանցի գործադիր թիմի անդամ Կարինա Դեմուրչյանին:

 Ողջունելով հյուրին՝ նախարարը ընդգծեց Հայկական բիզնես ցանցի հետ համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացումը:

 Կողմերը քննարկեցին 2016թ. հուլիսի 11-16-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության, «Լույս» հիմնադրամի, Հայ բարեգործական ընդհանուր միության և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայանալիք «Հայաստան. Ստեղծենք միասին» ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

 Նախարարը նաև հավելեց, որ այսօր, շատ երկրներ ունեն Սփյուռք և բոլորն էլ ցանկանում են դառնալ «ցանցային ազգ»: «Հայաստան. Ստեղծենք միասին» նախաձեռնեությունը կարող է մոդել հանդիսանալ տարբեր համայնքներում նման նախաձեռնությունների համար՝ նպաստելով Հայրենիք-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Scroll Up