Միսլատայի մշակույթի տանը տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ մեկնարկեցին Հայոց ցեզասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:  Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:

Ապրիլի 22-ին Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ “Սպի” ֆիլմի իսպաներեն տարբերակի (“El padre”) ցուցադրումը, որին ներկա էին շուրջ 200 հայ, իսպանացի և այլազգի հանդիսատեսներ Վալենսիայից, Միսլատայից, Կարկախենտից, Մանիսեսից, Կույերայից, Սիյայից և մարզի այլ քաղաքներից:

Միջոցառման բացման խոսքը վերապահված էր միության Երիտասարդական հարցերով փոխնախագահ Սարգիս Բրսոյանին, ով նախ շնորհակալություն հայտնեց Միսլատայի քաղաքապետարանին` նման հնարավորություն ընձեռելու համար, քաղաքապետարանի ներկայացուցչությանն ու բոլոր ներկաներին, ապա հակիրճ ներկայացրեց ցեղասպանության պատմությունն ու այս միջոցառման նշանակությունը:

Այնուհետև Սարգիս Բրսոյանը խոսքը տվեց հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ով հակիրճ ներկայացրեց ֆիլմը` նշելով այն կարևոր հանգամանքը, որ ֆիլմի ռեժիսորը թուրք Ֆաթիհ Աքինն է: Նախագահը շեշտեց ֆիլմի հիմքում ընկած հայ ընտանիքի հզորությունն ու միասնականությունը, ինչպես նաև հայի տեսակի անկոտրում կամքը, ապրելու բուռն ցանկությունն ու հույսը:

Ֆիլմը մեծ տպավուրություն թողեց հատկապես օտարազգի հանդիսատեսի վրա, որոնցից շատերը խոստովանեցին նյութին անտեղյակ լինելու մասին:

Առաջիկա օրերին սպասվում են նոր միջոցառումներ, որոնց թվում` ապրիլի 24-ին Վալենսիայում և Միսլատայում անցկացվելիք երթ-ցույցը, որը կավարտվի “Կենսց խաչ” հուշարձահուշարձանի մոտ` մոմավառությամբ ու խնկարկությամբ:
(Իսպանիա):

1 2 3

Scroll Up