Սիրիայի Խորհրդարանում երկու հայ պատգամավոր կլինի

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները:Այս մասին հայտնում է «Գանձասարի» գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Ընտրությանը մասնակցել են քվերակության իրավունք ունեցող Սիրիայի բնակչության 57.56 տոկոսը: Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Բերիո թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը և պատմաբան, թարգմանիչ դոկտոր Նորա Արիսյանը:

Scroll Up