Լոս Անջելեսում հայ կինը սպառնալիքներով նամակ է ստացել տան վրա հայկական դրոշ կախելուց հետո

Լոս Անջելեսում հայ կինը սպառնալիքներով նամակ է ստացել այն բանից հետո, երբ իր տան վրա կախել է Հայաստանի դրոշը՝ ի պատիվ հերոսի մահով ընկած հայ տղաների:

Լոս Անջելեսի ոստիկանությունից հայտնել են, որ Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել, ըստ News.am-ի` փոխանցում է abc7.com-ը:

«Դուք դեռ կզղջաք»,- ասված է եղել նամակում:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ որպես ատելության հողի վրա կատարված ակտ:

Չաթալյանների ընտանիքը չի հանել դրոշը եւ դրա կողքին կախել է եւս մեկը, ինչպես նաեւ կոչ է արել հայ ընտանիքներին նույնպես դրոշներ կախել:

Scroll Up