Արցախի բանակը գիշերը ադրբեջանական դիվերսիոն երկու փորձ է կանխել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարում է ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողﬕց շփման գծում հրադադարի բազմաթիվ խախտուﬓերի և դիվերսիոն անհաջող փորձերի մասին:
«Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջպայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառուﬕց, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանուﬓերը ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր»,-ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության ﬔջ: