Հայաստանին նվիրված միջոցառում Աբխազիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Աբխազիա1.jpg)
Փետրվարի 25–ին Աբխազիայի հայկական համայնքի և Գուլրիփշի շրջանի Մարխյաուլի միջնակարգ դպրոցի համատեղ ուժերով կազմակերպվեց և անցկացվեց միջոցառում` նվիրված մեր պատմական հայրենիքին՝ Հայաստանին:
Փետրվարի 21-ը Հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի: Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես Մայրենիի օր: Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենին ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթը:
Այսօր աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտություն է դարձել ողջ ժողովրդի ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զորացմանը: Հայոց լեզուն է, որ պետք է դառնա հայ մշակույթի, ազգային ինքնության պահպանման առհավատչյան, համայն հայ ժողովրդի միասնականության, համախմբվածության գրավականը:
Այս բոլորը զգացվեց ու դիտվեց այդ տոնահանդեսում, որտեղ մասնակցեցին Աբխազիայի հայկական տասնհինգ դպրոցներ.
Մարխյաուլի միջնակարգ դպրոց (միջոցառման կազմակերպիչ)
Սուխումի Հ.Թումանյանի անվան № 9 միջնակարգ դպրոց
Արագիչի միջնակարգ դպրոց
Փսիրցխայի միջնակարգ դպրոց
Գագրայի միջնակարգ դպրոց № 3Յաշտուխայի միջնակարգ դպրոց № 3
Յաշտուխայի միջնակարգ դպրոց № 3
Ցանդրիփշի միջնակարգ դրոց № 1
Լափստարխայի միջնակարգ դպրոց
Պրիմորսկի միջնակարգ դպրոց № 2
Գումիստայի միջնակարգ դպրոց
Մախադիրի միջնակարգ դպրոց № 2
Ագարակի միջնակարգ դպրոց
Յաշտուխայի միջնակարգ դպրոց № 1
Ցկըբընի միջնակարգ դպրոց № 1 (Շահումյան)
Ցանբեկուարայի միջնակարգ դպրոց
Հենց այսպիսի միջոցառումներն են, որ հային հայ են պահում անգամ պատմական հայրենիքից դուրս։
Հայաստանում հայը միշտ էլ հայ է, կարևոր է հայ մնալ Սփյուռքում…